01:13 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25 0 0

ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Министр обороны Вагаршак Арутюнян встретился с личным составом Управления инженерных войск ВС РА (15 marta 2021). Еревaн
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ

Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

Министр обороны Вагаршак Арутюнян встретился с личным составом Управления инженерных войск ВС РА (15 marta 2021). Еревaн
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընդգծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։

Անվտանգության խնդիրներն են քննարկել Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ–ում Չինաստանի դեսպանը

Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։

ՀՀ պաշտպանության նախարար հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ

Ըստ թեմայի

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման կազմի հետ
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈւ ստորաբաժանումներ
Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ
թեգերը:
Վաղարշակ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ