06:24 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (399)
22510

Անն Լինդեի հետ հանդիպմանը նախարարը նշեց, որ շարունակելու են պայքարը` արդար և արժանապատիվ արդարության համար։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

Նախարարը նշեց` եռակողմ հայտարարությունը դիտարկում են որպես հրադադարի վերականգմանն ու անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։

«Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը` հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծել են, որ կարիք կա Մինսկի խմբի ուժեղ համանախագահության։

Այվազյանը նշեց` Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում Հադրութի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա խարսխված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Նա նշեց, որ շարունակելու են պայքարը` արդար և արժանապատիվ արդարության համար։

Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ

Նախարարը հիշեցրեց, որ ապրիլ–օգոստոս ամիսներին Հայաստանը ստանձնելու է ԵԱՀԿ որոշում ընդունող մարմիններից մեկի` Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (399)

Ըստ թեմայի

Արցախի իշխանությունը պատրաստ է օգնել շուշեցի գործարարներին
Տողանյանը խոսել է Արևմուտքի անտարբերության, արցախյան պատերազմի ու Նավալնու գործի մասին
Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին
թեգերը:
ԵԱՀԿ, Արա Այվազյան, Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ