06:24 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
129 0 0

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կարծում է, որ պետք է միջոցներ ձեռնարկել թուրքական ապատեղեկատվությունը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն առաջարկում է խստորեն պատժել բանակի եւ երկրի անվտանգության հետ կապված կեղծ տեղեկություններ տարածողներին:

«Եթե մարդիկ տեսնեն, որ սուտ ու խուճապային տրամադրություններ տարածելու համար (իբր «հայրենասիրական մղումներից» ելնելով) ինչ-որ մեկին քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա կդադարեն դա անել», - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց փոխնախարարը:

Սարգսյանի կարծիքով՝ համացանցում քաոս ու խուճապ է տիրում, ինչն անընդունելի է։ Նա վստահ է, որ քաղաքացիներն իրենք էլ պետք է դատապարտեն նրանց, ովքեր այդ թեմայով ապատեղեկատվություն են տարածում։

«Իրերը պետք է կոչել իրենց անուններով. նրանք անհայրենիք մարդիկ են», - ասաց փոխնախարարը։

Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ

Ավելի վաղ սոցցանցերում ու տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում արդեն երկու օր է` սահմանի երկայնքով շուրջ 500 խաղաղապահ ու ադրբեջանցի չափագրումներ են անում։ Իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրեց. «Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի (Ադրբեջանական ԽՍՀ նախկին էքսկլավ) մերձակայքում, և արդեն մոտեցել են մեր հայրենակիցներին և շատ «քաղաքավարի» ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։ Մարզային իշխանությունն ու ՊՆ-ն ավելի ուշ կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները։

Ինտերպոլը չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ. Թովմասյանը 2 փաստաթուղթ հրապարակեց

Ըստ թեմայի

Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին
Փաշինյանը հանդիպել է ԶՈւ հրամկազմի հետ. տեսանյութ
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ
թեգերը:
Արման Սարգսյան, Զինված ուժեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ