06:35 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարևոր աջակցություն ցուցաբերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

«Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարևոր աջակցություն ցուցաբերելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Մարալից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Զոհրաբյան

Մարալ Նաջարյանը մարտի 10–ին գերությունից վերադարձվել է Բեյրութ։

Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով։

Ըստ թեմայի

Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը
Նոր զարգացումներ. ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին
«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Արարատ Միրզոյան, Վալենտինա Մատվիենկո, Ադրբեջան, գերի, Մարալ Նաջարյան

Գլխավոր թեմաներ