06:58 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
288 0 0

ՀՀ ԿԲ նախագահի դիտարկմամբ` հայաստանյան բանկերը դա արել են առանց արտաքին միջամտության, բացառապես սեփական միջոցների հաշվին:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանի բանկերը առանց կողմնակի միջամտության ներել են Արցախյան պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները: Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա դիտարկմամբ` հայաստանյան բանկերը դա արել են առանց արտաքին միջամտության, բացառապես սեփական միջոցների հաշվին:

«Բանկերն ունեն ամրության պաշար անհրաժեշտ կայունության պաշար, որը թույլ կտա նրանց ներել այդ պարտքերը ՝ առանց լուրջ վնասելու իրենց ֆինանսական դրությանը»,- ասաց  Գալստյանը՝ հավելելով, որ ներված գումարն այս պահին արդեն կազմում է շուրջ 2 մլրդ դրամ:

Նշենք, որ նախապես ներկայացրած հաշվարկով` պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների վարկերի ընդհանուր չափը գնահատվել էր շուրջ 3 մլրդ դրամ:

Հիշեցնենք, 2020 թ.-ին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀ կառավարությունը  բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն էր տվել ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները:

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

Այդ նպատակով կառավարությունը նաև այս դեպքերում հայաստանյան բանկերին ազատել էր վարկերի դիմաց վճարվող շահութահարկից ու չստացած եկամտահարկերից։

Ըստ թեմայի

Վարկերի ծավալն այս տարի կարող է 2020թ–ից ցածր լինել. ԿԲ–ի կանխատեսումը լավատեսական չէ
Ո՞ւմ համար է առավել դժվար վարկային վճարումներ կատարել. ԿԲ-ն վիճակագրություն է ներկայացրել
Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները
թեգերը:
վարկ, զինծառայող, կամավոր, Ազատամարտիկ, Արցախյան պատերազմ, Հայաստան, Բանկ, Կենտրոնական բանկ (ԿԲ)

Գլխավոր թեմաներ