07:22 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ գործադրում է բոլոր ջանքերը օդանավը Հայաստան վերադարձնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:

«Ընկերությունը` որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ»,– նշված է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար:

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Առևանգված օդանավում ուղևորներ չեն եղել․ քաղավիացիա

Ըստ թեմայի

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
«Առևանգված» հայկական Boeing 737 ինքնաթիռն այսօր կվերադառնա Հայաստան. Ավինյան
«Կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան». ԱԱԾ փոխտնօրենը` անհետացած Boeing օդանավի մասին
թեգերը:
ինքնաթիռ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ