00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ

© Sputnik / Andranik GhazaryanСело Беркабер
Село Беркабер - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
Ազատամուտ գյուղի մոտ ադրբեջանցիների հայտնվելու մասին կեղծ ահազանգերը իրարանցում առաջացրին տեղի բնակչության շրջանում, սակայն շուտով երկրորդ պլան մղվեցին՝ զիջելով մշտական «ցավոտ» հարցերին։

Մարտի սկզբին սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի մերձակայքում ադրբեջանցի ու ռուս զինվորականների ինչ-որ «սահմանազատման» աշխատանքների մասին: Իբր նախկին ադրբեջանական էքսկլավի տարածքում չափագրում է իրականացվում։ Sputnik Արմենիայի թղթակիցը գյուղ է այցելել և շփվել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Իրավիճակը պարզվել է. տեղեկատվությունը կեղծ էր, բայց միջադեպը ցույց տվեց, որ մարզի բնակիչները տագնապի մեջ են ապրում։ Մեր նյութում կարդացեք՝ ինչն է նրանց անհանգստացնում և ինչ խնդիրների են հիմա բախվում։

Ինչպե՞ս է ապրում Ազատամուտը

Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ գյուղում «ադրբեջանցի զինվորների» մասին լուրերը սթրեսային էին գյուղացիների համար:

© Sputnik / Andranik GhazaryanԱզատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյան
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյան

Ընդհանուր առմամբ, իրավիճակը սահմանին հանգիստ է, նոյեմբերի 9-ին հրադադարից հետո գյուղացիներն աստիճանաբար վերադառնում են սովորական կյանքին, առօրյա հոգսերին։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատամուտի ցուցանակը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Ազատամուտի ցուցանակը

Խորհրդային տարիներին Ազատամուտը քաղաքատիպ ավանի կարգավիճակ ուներ շնորհիվ գործող բենտոնիտային կոմբինատի, որն այժմ աշխատում է նախկին հզորության 2%-ով։ Եթե դեռ 30 տարի առաջ այստեղ ավելի քան հազար մարդ էր աշխատում, ապա այժմ ընդամենը մոտ 50-ն են։ 3325 բնակիչ ունեցող գյուղում գյուղատնտեսական նշանակության հողեր գրեթե չկան։ Այդ պատճառով էլ մարդիկ ստիպված են արտագնա աշխատանքի մեկնել հարևան համայնքներ կամ նույնիսկ Ռուսաստան։

Գյուղի բնակիչները հույս ունեն, որ իրավիճակը մի փոքր կշտկի Իջևանի կարի ֆաբրիկայի գործարկվող մասնաճյուղը, որը 150 աշխատատեղ կստեղծի։

Գյուղապետը հպարտությամբ է պատմում տեղի «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբի, պարային և գեղարվեստական խմբակների մասին:

© Sputnik / Andranik GhazaryanԱզատամուտցի երեխաները ֆուտբոլ են խաղում
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Ազատամուտցի երեխաները ֆուտբոլ են խաղում

Գյուղամիջում հավաքված տղամարդիկ գոհ չեն ո՛չ իշխանությունից, ո՛չ էլ ընդդիմությունից։ Բայց բոլորին քննադատելու ժամանակ նրանք շատ ունեն, քանի որ զբաղվածության խնդիրը հատկապես սուր է։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատամուտի գյուղամեջը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Ազատամուտի գյուղամեջը

Գյուղը հող ու արոտավայր չունի, իսկ խոստացված «քաղաքատիպ ավանի» կարգավիճակ Ազատամուտն այդպես էլ չստացավ։ Կարգավիճակի հետ, ըստ գյուղացիների, կավելանա բյուջեն և հնարավոր է՝ աշխատատեղեր հայտնվեն։

«Ամենասուր հարցը աշխատատեղերի բացակայությունն է։ Աղջիկս ավարտել է համալսարանը, բայց ոչ մի տեղ գործի չի կարողանում ընդունվել։ Իսկ ես թոշակառու եմ, բա մենք ինչպե՞ս ապրենք», - ասում է Միշան, մյուսներն էլ են համաձայնում նրա հետ։

Վերջին տարիներին այստեղ քիչ բան է փոխվել. միայն մի քանի տանիք են փոխել։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատամուտի բազմաբնակարան շենքերից մեկը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Ազատամուտի բազմաբնակարան շենքերից մեկը

Այդ խնդիրների ֆոնին քաղաքական տարաձայնությունները միայն պառակտում են ժողովրդին, իսկ սահմանին ապրողները լավ թիկունքի կարիք ունեն։ Ամեն դեպքում, «սահմանը պաշտպանում է սահմանին ապրողը, իսկ Ազատամուտի բնակիչները երբեք չեն լքել գյուղը։ Նույնիսկ 90-ականներին»։

 

Իսկ Բերքաբե՞րը

Ազատամուտից մի փոքր հյուսիս գտնվող սահմանամերձ Բերքաբեր գյուղում գրեթե նույն իրավիճակն է։ Հիմնական խնդիրը զբաղվածությունն է։

Բերքաբերն, ի տարբերություն Ազատամուտի, կարելի է համարել «դասական» գյուղ։ Գյուղի բնակիչները (100 ընտանիք) հիմնականում զբաղված են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, բայց այստեղ ևս հնարավորությունները սահմանափակ են։ Խնդիրը վարելահողերի բացակայությունն է։ Դեռ 90- ականներին գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը (ամենաբերրիները) մնացել էր «այն կողմում»։ Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց դրանց վրա գյուղին հարող Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի այն կողմում։

© Sputnik / Andranik GhazaryanԲերքաբերի (Ջողազ) ջրամբարը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բերքաբերի (Ջողազ) ջրամբարը

«Այդ պատճառով ընտանիքին բաժին է ընկնում միջինը 3 հազար քմ-ից մինչև 1 հա: Վերջին 4-5 տարիների ընթացքում գյուղում կառուցել են կաթիլային ոռոգմամբ մոտ 15 հա այգի», - Sputnik Արմենիային ասաց գյուղապետ Տիգրան Հարությունյանը:

© Sputnik / Andranik Ghazaryan Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանը

Այժմ հատկապես արդիական է գյուղի մնացած գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցը։ Դա շուրջ 120 հա հող է։ Հողերի ոռոգման հարցը լուծելու համար մի քանի պոմպերով պոմպակայան կկառուցվի։

Водохранилище у села Беркабер Тавушской области на границе Армении и Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Տավուշի ջրերի կառավարման համակարգը փաստարկ կդառնա Բաքվի հետ հարաբերություններում․ մարզպետ

«Հիմա այդ հողերը չեն ոռոգվում, հիմնականում օգտագործվում են հացահատիկային մշակաբույսերի համար։ Կայանի կառուցումից հետո հողը վերջապես «ծարավը կհագեցնի»», - ասաց Հարությունյանը։

Կառավարության ու բարեգործական հիմնադրամների կողմից ֆինանսավորվող նախագիծը կմեկնարկի հուլիսին ու կավարտվի մինչև տարեվերջ:

Նշենք, որ ոռոգման լայնածավալ նախագիծը վերաբերելու է ոչ միայն Բերքաբեր գյուղին, այլև Տավուշի մարզի մյուս 34 բնակավայրերին: Ավելի մանրամասն դրա մասին Sputnik Արմենիային պատմեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Բերքաբերում հողերի պակասն անդրադառնում է նաև անասնապահության վրա. շատ անասուն պահել չեն կարող, իսկ 1-2 կով պահելը ձեռնտու չէ։ Գյուղում մի քանի աշխատող ունեցող կարի փոքր արտադրամաս կա. պատվերով համազգեստ են կարում։ Գործում է մանկապարտեզ ու նույնիսկ «էքստրիմ» ամառային սրճարան։

© Sputnik / David Galstyan«էքստրիմ» ամառային սրճարանը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
«էքստրիմ» ամառային սրճարանը

Տեղացիները «երկնային մանանայի» չեն սպասում, բայց օգնության կարիք ունեն։ Միշա Խուդավերդյանը, օրինակ, վաղուց է երազում իր այգիները մշակելու համար կոմբայն ունենալու մասին։ Նրան առաջարկել են օգտվել աջակցության ծրագրից, բայց «մի խուրձ փաստաթուղթ» են տվել ձևակերպելու համար, նա էլ գլուխ չի հանել դրանից ու հրաժարվել է։

© Sputnik / Andranik GhazaryanՄիշա Խուդավերդյանը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Միշա Խուդավերդյանը

«Գյուղում աշխատող մարդիկ են, միմյանց օգնում են։ Եթե աջակցության ծրագրեր լինեին, օրինակ՝ գյուղտեխնիկայի տրամադրման, վատ չէր լինի։ Ես չեմ բողոքում. եթե դա էլ չլինի, միևնույնն է` կապրենք», - ասում է Խուդավերդյանը։

Ի դեպ, 2018-ին այստեղ լուծել են կարևորագույն հարցերից մեկը՝ խմելու ջուրը գյուղ են հասցրել։ Ու թեև, ըստ գյուղապետի, ջուրը տներ դեռ չեն անցկացրել, բայց հարմար տարբերակ են գտել. գյուղում մի քանի ծորակ են տեղադրել։

«Մնում է խելքի բերել նախագիծը, միջոցներ գտնել», - ասում է Հարությունյանը։

Գյուղում ևս մեկ վաղեմի խնդիր էլ ասֆալտի բացակայությունն էր։ Վերջին անգամ դեպի գյուղ տանող ճանապարհը՝ Երևան - Իջևան-Թբիլիսի մայրուղուց, վերանորոգվել է 70-ական թվականներին։

«30 տարի ամբողջ գյուղով պայքարում էինք նոր ասֆալտի համար և, ի վերջո, 2020-ի սեպտեմբերին՝ հենց պատերազմից առաջ, ավարտեցին։ Դա մեզ համար, կարելի է ասել, երազանք էր», - ասում է Հարությունյանը։

Նրա այդ խոսքերի վրա մեծ բեռնատար է գյուղ մտնում։ Զարմանում ենք, իսկ գյուղապետը պարզաբանում է, որ ճանապարհն այնքան բարեկարգ է, որ բեռնատարների վարորդներն այն շփոթում են միջպետականի հետ և հաճախ են սխալմամբ գյուղ մտնում։

© Sputnik / Andranik GhazaryanՍխալմամբ գյուղ մտած մեծ բեռնատարը
Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Սխալմամբ գյուղ մտած մեծ բեռնատարը

Բարեբախտաբար, չնայած Ադրբեջանի հետ սահմանակից լինելուն, վերջին տարիներին այստեղ հանգիստ է։ Նույնիսկ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ այստեղ չէին կրակում, թեև մեր ու նրանց դիրքերի միջև հեռավորությունը որոշ տեղերում 30 մետր է ընդամենը։

Վերադարձանք Երևան. ԼՀԿ պատգամավորը պատմել է տարածվող լուրերի ու Տավուշում տեսածի մասին

Հաջորդ նյութում մենք կպատմենք Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի վերականգնման աշխատանքների մասին, որոնք տուժել են Ադրբեջանի կողմից 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած կրակոցներից:

Լրահոս
0