11:32 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քրգործն ուղարկել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք` մարտի 3-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որում նշված է` փետրվարի 20-ին քննչական կոմիտեն Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ըստ թեմայի

«Չեմ պատրաստվում ցուցմունք տալ». Վազգեն Մանուկյանը չի փոշմանում իր ասածների համար
Պատվիրատուների ցուցումն է. Վազգեն Մանուկյանի պաշտպանը զարմացած է քրգործի զարգացման տեմպից
Ի՞նչ պետք է անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. Վազգեն Մանուկյանի տեսակետը
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Վազգեն Մանուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ