11:33 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90 0 0

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով:

«Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել և օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ-հեղ.)՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:

Հիշեցնենք`մինչ օրս Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Մարտի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց:

Ադրբեջանում առնվազն 188 հայ գերի կա. ԱԳՆ խոսնակը հակադարձել է Բայրամովին

Ըստ թեմայի

Նոր զարգացումներ. ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին
Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները
Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը
ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը գերիների հարցն է քննարկել Արցախի ԱԺ նախագահի հետ
Ադրբեջանում առնվազն 188 հայ գերի կա. ԱԳՆ խոսնակը հակադարձել է Բայրամովին
թեգերը:
Ֆրանսիա, Դեսպան, Ժոնաթան Լաքոտ, ռազմագերի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ