00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում պետական դավաճանության և լրտեսության համար ամենախիստ պատիժը կկիրառվի. Էնֆիաջյան

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Царукян" Ваге Энфиаджян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Депутат от фракции Царукян Ваге Энфиаджян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Այժմ պետական դավաճանությունը պատժվում է 10-15, իսկ լրտեսությունը՝ 8-15 տարի ազատազրկմամբ։ ՔՕ–ում կատարված փոփոխություններից հետո այդ հանցանքներն իրագործողներն այսուհետ ստիպված կլինեն կյանքի մնացած մասն անցկացնել բանտում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի` Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը վերաբերում է պետական դավաճանությանն ու լրտեսությանը։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում պետական դավաճանության և լրտեսության համար ամենախիստ պատիժը կկիրառվի։

«Մեր ժողովրդի նկատմամբ առավել մեծ վտանգ պարունակող հանցանք իրագործելու պարագայում կսահմանվի ամենախիտ պատիժը, այն է` ցմահ ազատազրկում` նաև գույքի բռնագանձման իրավունքով»,– ասաց նա։

Էնֆիաջյանը հիշեցրեց, որ առաջին ընթերցման ժամանակ ինքն առաջարկել էր, որ լրտեսության համար ևս ցմահ ազատազրկում սահմանվի։

Новоназначенный представитель ЮНИСЕФ в Армении Мариан Кларк-Хаттинг вручила аккредитацию замминистру иностранных дел Армении (24 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Ադրբեջանի օգտին ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի «լրտեսության» լուրերի հետքով. ինչ է ասում ԱԱԾ–ն

«Մենք քննարկել ենք փորձագետների և մասնագետների հետ, ամենատարբեր կարծիքներ են հնչել, գերակշռող մասն առաջարկել է լրտեսության համար նվազագույն շեմ սահմանել և տարբերակում մտցնել իրավակարգավորումների մասով։ Այդ առաջարկությանը համաձայնեցինք, որպեսզի ավելի հանգամանալից քննարկում ունենալու ժամանակ ունենաք։ Առաջին ընթերցման ժամանակ ԱԺ–ն կողմ քվեարկեց այս նախաձեռնությանը, հետո կառավարության ներկայացուցիչը բերեց առաջարկություն, որը ևս հնչեցրել էի առաջին ընթերցման ժամանակ` ամենախիստ պատիժ սահմանել նաև լրտեսության համար։ Քննարկումների արդյունքում մենք ունեցանք ներդաշնակ մոտեցում, և գլխադասային հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին այս նախաձեռնությանը»,– ասաց նա։

Լրագրողների ճշտող հարցին` այսինքն լրտեսության համա՞ր էլ է պատիժը խստացվել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Այո, այսուհետ ՀՀ–ում ամենախիստ պատիժը կկիրառվի լրտեսության և դավաճանության համար»։

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

Նրա խոսքով` միջազգային կազմակերպությունների կողմից կատարված լրտեսությունների դեպքում պետք է հաշվի առնել, թե որ ժամանակահատվածում է հանցանքը եղել և օրենքն ընդունելուց հետո ինչ նոր հանգամանքներ առաջ կգան գործող օրենքի մասով։

Նշենք, որ ներկայում ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով պետական դավաճանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսությունը՝ 8-15 տարի ժամկետով (302-րդ հոդված)։

Դատախազությունը ստուգում է ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի լրտեսության լուրը

Լրահոս
0