13:35 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
215 0 0

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է` քանի որ Սերոբ Հարությունյանն այժմ ունի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար օրենքով սահմանված կարգով պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը համարվող տեղեկությունը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է։ Լուրը հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

Նշենք, որ 2020-ի փետրվարի 13-ին hraparak.am կայքում հրապարակվել էր մի հոդված, որտեղ նշվում էր, որ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը։ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար։ Փետրվարի 28-ին Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք էր առաջադրվել։

«ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց։ Քրեական գործով շուրջ մեկ տարի ծավալուն քննություն է կատարվել։ Ի վերջո, հաստատվեց, որ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարել, այլև ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել»,–նշված է փաստաբանի գրառման մեջ։

Երեմ Սարգսյանը հայտնել է` քանի որ Սերոբ Հարությունյանն այժմ ունի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար օրենքով սահմանված կարգով պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում, և ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը։

Հիշեցնենք` լրատվամիջոցը գրել էր, որ Սուրեն Պապիկյանն իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Ըստ հրապարակման` ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել Պապիկյանին, նա անգամ դատապարտված է եղել։ Թերթի տեղեկություններով` զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով հարվածել է, և քրգործ է հարուցվել։

Полковник Службы национальной безопасности Сероб Арутюнян
Սերոբ Հարությունյանը

Հրապարակմանն ի պատասխան, Պապիկյանը Facebook–ի ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել էր, որ ափսոսում է իր կյանքի այդ դրվագի համար, բայց նաև փակված է համարում այդ էջը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։ Նրա խոսքով` որևէ մեկի նկատմամբ ուժ չի գործադրել, զենք չի կիրառել և համաներմամբ ազատ է արձակվել։ Նա նաև կոչ էր արել ԱԱԾ տնօրենին, ոստիկանության պետին պարզել, թե իր անձնական տեղեկությունն ինչպես է դարձել հասարակության և տարբեր լրատվականների սեփականությունը։

Ըստ թեմայի

249 գերիներից 112-ին Ադրբեջանը չի կարողացել նույնականացնել այնտեղ պահվող անձանց հետ
Կարգելվի՞ ԳՇ նոր պետի նշանակումը. Օնիկ Գասպարյանի փաստաբանը լուրեր ունի
Իշխող թիմում հասկացել են, որ ռեյտինգային ընտրակարգն այս անգամ հաջողություն չի բերի. Քեռյան
թեգերը:
Հայաստան, դատ, Դատարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սուրեն Պապիկյան

Գլխավոր թեմաներ