21:47 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.12
  • GBP727.43
  • EUR627.93
  • RUB6.93
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Այցը, սակայն, կկայանա միայն Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակի առկայության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը Հայաստան կայցելի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահին կից` Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

«Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին։ Սակայն այն պայմանով, որ Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակ պահպանվի», - ասել է Մուրադովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր, որոնք նվիրված կլինեն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձին:

 «Խոսքը տնտեսական, գործարար, զբոսաշրջային ու մշակութային ներուժի ներկայացման մասին է», - ընդգծել է Մուրադովը:

Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականի մարտին, այնտեղ անցկացված հանրաքվեից հետո։ Հանրաքվեում Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77 տոկոսն ու Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ են քվեարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան նախկինի պես Ղրիմը համարում է իր, բայց ժամանակավորապես օկուպացված տարածքը։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»:

Ոչ միայն Ղարաբաղը․ գեներալ Իվաշովը խոսել է Ղրիմի հարցում Անկարայի քաղաքականության մասին

Ըստ թեմայի

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները
Հայտնի է` «Իկարը» երբ կգործարկի Ղրիմ-Երևան կանոնավոր չվերթերը. պատգամավոր
Երևան–Ղրիմ չվերթ չի նախատեսվում, իսկ Իրաքի ու Իրանի օդային տարածքները դեռ ռիսկային են
թեգերը:
պատվիրակություն, Հայաստան, Ղրիմ

Գլխավոր թեմաներ