22:28 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.12
  • GBP727.43
  • EUR627.93
  • RUB6.93
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Ինչպես Սամվել Գալստյանը, այնպես էլ Սերգո Կարապետյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող երկու անձ մահացել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած հերթական նիստի ժամանակ դատավոր Վահե Միսակյանը հայտնեց` դատարանը գործով անցնող երկու անձանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ է ստացել։

Մասնավորապես, 2021-ի հունվարի 10-ին մահացել է ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, իսկ փետրվարի 18-ին մահացել է ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Փաստաբանների միջոցով միջնորդություններ են ներկայացվել Սամվել Գալստյանի որդուց` Նարեկ Գալստյանից, և Սերգո Կարապետյանի այրիից` Նվարդ Կարապետյանից։ Նրանք պահանջել են Նարեկ Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրանց մահվան հիմքով»,–ասաց դատավորը։

Միջնորդությունների վերաբերյալ առարկություններ չհնչեցին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Դատավոր Վահե Միսակյանն ասաց` որոշումը կհրապարակի այսօր` ժամը 15։00-ին, որից հետո նիստը կշարունակվի։

Նշենք, որ ինչպես Սամվել Գալստյանը, այնպես էլ Սերգո Կարապետյանը մահացել էին կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։

Ի աջակցություն Սերժ Սարգսյանի` քաղաքացիները հավաքվել են դատարանի բակում. նա կխոսի

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Սերգո Կարապետյանի գործն ուղարկվել է դատարան
Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը ՀՔԾ-ում առերեսվել են. «Հայկական ժամանակ»
Նոր մանրամասներ` Սերգո Կարապետյան–Սերժ Սարգսյան առերեսումից. «Հրապարակ»
թեգերը:
Դատարան, Քրեական գործ, Սերգո Կարապետյան

Գլխավոր թեմաներ