08:07 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
458 0 0

Նախարարը պատրաստ է պատասխանատվություն կրել իր և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook—ի իր էջում անդրադարձել է իր և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Նախևառաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից` լինի պաշտոնյա, թե լրագրող, առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։ Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ»,– գրել է նա։

Արշակյանը գրառման վերջում նշել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Հիշեցնենք` այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։

Նշենք, որ համացանցում լայնորեն տարածվում է միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Ավելի ուշ ևս մեկ տեսանյութ տարածվեց, որում երևում է, որ Արշակյանը կնոջ հետ սրճարանում ընդմիջում է անում, երբ լրագրողը տեսախցիկը միացրած մոտենում է նրան և հարցեր տալիս։

ԱԱԾ-ն ընդդեմ ԶԼՄ–ների. ո՞րն է ավելի անընդունելի` ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական բռնությունը

թեգերը:
Լրագրող, Հակոբ Արշակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ