17:25 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
506 0 0

Զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է ՀԱԷԿ–ի հնարավոր փակման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը կատարվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը, որի ընթացքում «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի իրանի թրծաթողման, անվտանգության բաղկացուցիչ կարևոր հանգույցների ստուգաչափման, նորոգման կամ նորով փոխարինման աշխատանքներ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, տեղեկացնում է ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։

Վերջին շրջանում զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր փակման հարցը, իսկ առանձին ուժերի կողմից կայանի առաջիկա պլանային կանգին տրվում են քաղաքական գնահատականներ:

Մարտիրոսյանը նշել է, որ իրականում ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել դրվածքային՝ 407.5 ՄՎտ հզորությամբ` օրական արտադրելով մինչև 10 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա:

«Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն իսկ ձեռք է բերվել և գտնվում է ՀԱԷԿ-ում, իսկ դրանց մոնտաժումը կմեկնարկի մայիսի 15-ից: Պետք է նշել, որ այդ աշխատանքների գերակշիռ մասն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 63,2 մլրդ. դրամի չափով բյուջետային վարկի միջոցներով, որի շնորհիվ կհաջողվի ապահովել ատոմակայանի հուսալի աշխատանքի անընդհատությունը, կայանը հագեցնել նորագույն ժամանակակից սարքավորումներով և է՛լ ավելի բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը»,–նշել է Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն։

Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան

Նա նշել է, որ ատոմակայանի այս տարվա երկարատև՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է աննախադեպ մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով, որոնք իրականացվելու են կայանի գրեթե բոլոր արտադրամասերում՝ ՀԱԷԿ-ի, ինչպես նաև արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցող շուրջ 1000 մասնագետների ներգրավմամբ:

«Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները, որոնք վերահսկելու են աշխատանքների ընթացքը: Այս տարի՝ նախատեսված աշխատանքների ավարտից հետո, ատոմակայանը կդիմի ՀՀ ՄԱԿԿ՝ գործող շահագործման լիցենզիայի երկարացման համար»,–մանրամասնել է Մարտիրոսյանը:

Նա շեշտել է, որ ատոմակայանի պլանային կանգն ամեն տարի նախապես համաձայնեցվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ հետ, որը հանրապետության էներգետիկ համակարգի մյուս կայանների միջոցով լրացնում է պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ ապահովելով մեր երկրի ամբողջ տարածքի հուսալի, անխափան էլեկտրամատակարարումը։

Ինչպես երկարացնել հայկական ատոմակայանի կյանքը. փորձագետը նշում է գլխավոր հարցերը

Ըստ թեմայի

Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել
թեգերը:
Էդուարդ Մարտիրոսյան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան

Գլխավոր թեմաներ