11:20 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Իրանի Իսլամական Հանրապետությունում նշում են Ամանորը` Նովրուզը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որն իրանական Ամանորի` Նովրուզի առթիվ նա հղել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ գիտակցելով առկա մարտահրավերները, առավել մեծ ջանքեր կներդնենք ընթացիկ ծրագրերը շուտափույթ իրագործելու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»,–ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նշենք, որ նույն տոնի առթիվ ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին, մաղթել, որ գալիք տարին Իրանի ժողովրդի համար լինի քաղաքական և տնտեսական հաջողությունների տարի: 

Արմեն Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության համար կարևոր է կառուցողական երկխոսության շարունակականությունը, որը հիմնված է միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ հարգանքի վրա: 

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ
Նովրուզ Բայրամ և մեծ լայք հայերին. ինչպե՞ս են իրանցի երիտասարդները զվարճանում Երևանում
Ամեն ինչ արվում է իրանցիներին Նովրուզի օրերին Հայաստան գրավելու համար
թեգերը:
Նովրուզ, ուղերձ, Ամանոր, Հասան Ռոհանի, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ