23:21 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
265 0 0

Արագածոտնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ թեև Հայաստանում կան ուժեր, որոնց ագրեսիվությունը գնալով մեծանում է, սակայն հաջողվել է քաղաքացիական բախումներ չունենալ։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կարևոր մեկ փաստ կա, որը պետք է արձանագրել` այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այս հակադրության մեջ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից։ Փաշինյանը նման հայտարարություն է արել Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«5 ամիս Հայաստանը գտնվում է հետպատերազմյան վիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Դուք գիտեք, որ ագրեսիվ ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Գիտեք, թե ինչպիսի ելույթներ և կոչեր են հնչում: Հայաստանում կան ուժեր, որոնց ագրեսիվությունը գնալով մեծանում է»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ ժողովրդի շնորհիվ էր, որ հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բախումներից:

Եվ այս ամենը, ըստ նրա, այն պայմաններում, երբ «ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների` սպանությունների, ահաբեկչական ակտերի կոչեր են անում»: Վարչապետի խոսքով` այս պայմաններում և այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի:

«Կան մարդիկ, որ ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով: Այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ»,–ասաց Փաշինյանը:

Նրա մեկնաբանմամբ` նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը։ Այսինքն` իրավապահները ձերբակալում են տվյալ անձանց, սակայն դատարանը ազատ է արձակում նրանց:

Փաշինյանը նշեց` հիմա շատերի մոտ հարց է առաջանում` ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ։ Ավելին, վարչապետը կարծում է, որ դա շատ արդարացի և ճիշտ հարց է:

Նա նշեց, որ երբ 2018-ին հեղափոխություն արեցին, այն ժամանակ պարտավորություններ ստանձնեցին, որ պետական կառավարման համակարգում ջարդեր և վենդետաներ չեն լինելու:

«Գուցե քաղաքական առումով սա մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով չէինք կարող այդ պարտավորությունը ստանձնել և չկատարել: Բացի այդ, մեր հեղափոխության հիմքում դրված է եղել քրիստոնեական արժեքները»,–իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ աշխատանքային այցով վարչապետն Արագածոտնի մարզ է այցելել։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:

ՄԻՊ-ը պատրաստվում է պաշտոնյաների վիրավորական գրառումներն ուղարկել դատախազություն

Ըստ թեմայի

Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը
Փաշինյանի «տունը» կռիվ է ընկել. նրանք մամուլից են տեղեկացել, որ ընտրություններ են լինելու
թեգերը:
Հայաստան, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Արագածոտնի մարզ

Գլխավոր թեմաներ