23:38 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Ջիպը ձեռք է բերվել գերմանական KfW բանկի աջակցությամբ՝ անտառտնտեսություններին ու հարակից գյուղերի բնակիչներին օգնելու ծրագրի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի -Sputnik. ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում «Հայանտառ» պետական կազմակերպությունում: Ստուգվում է գերատեսչության 2017-18 թվականների աշխատանքը։

Առցանց մի շարք պարբերականները նշում են, որ ստուգողները պատրաստվում են պարզել, թե ինչու այդ ընթացքում գերատեսչության ավելի քան 80 աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի (և նույնիսկ Հայաստանից դուրս են եղել), բայց աշխատավարձ են ստացել: Ընդհանուր առմամբ, նրանց 9,2 մլն դրամ է վճարվել։

Բացի այդ, գերատեսչության ղեկավարները Toyota Prado մեքենա են գնել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում կազմակերպության տնօրենի նախկին պաշտոնակատար Վահե Մացակյանն ասաց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նա շեշտեց, որ 2017-18 թվականներին չի ղեկավարել գերատեսչությունը, բայց քիչ թե շատ տիրապետում է նախորդ տարիների աշխատանքի մասին տեղեկություններին:

«Հայանտառի» աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 000-70 000 դրամով. նախարար

Մացակյանը պարզաբանեց, որ նշված աշխատակիցները «Հայանտառի» հաստիքային աշխատակիցներ չէին։ Նրանք սեզոնային աշխատողներ էին, որոնց ժամանակավորապես էին հրավիրել: Ինչ վերաբերում է «Տոյոտային», ապա այն գնել են գերմանական KfW բանկի ծրագրով։ Ծրագրի նպատակն է օգնել անտառների մոտակայքում գտնվող գյուղերի բնակիչներին՝ անտառահատումից անցնել գումար վաստակելու այլ միջոցների։

«Հենց KfW-ն է մեքենայի համար հատկացրել գումարի 80%-ը։ Մնացած 20 տոկոսը գերատեսչությունը հատկացրել է իր միջոցներից։ Այնտեղ և՛ գյուղացիների համար գումար վաստակելու նոր միջոցներ էին ստեղծում, և՛անտառտնտեսությունների համար նոր տեխնիկա տրամադրում, այդ թվում՝ տարածքում շրջելու համար մեքենաներ», - հավելեց Մացակյանը։

Նշենք, որ ծրագրի շրջանակում աջակցություն են ստացել Հայաստանի հարավում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային արգելոցի շրջակայքում գտնվող գյուղերը:

«Հայանտառի» տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել

Ըստ թեմայի

«Հայանտառը» 424 մլն դրամ կստանա 3 մարզում անտառվերականգնման համար
«Հայանտառի» տնօրեններից մեկին ծեծել են ապօրինի անտառահատում անողները. նա հիվանդանոցում է
«Հայանտառի» աշխատակիցը մենակ «լուծել է» երկուսի հարցերը. եղբայրները հիվանդանոցում են
թեգերը:
չարաշահում, ստուգումներ, «Հայանտառ» ՊՈԱԿ

Գլխավոր թեմաներ