07:52 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
148 0 0

Ամրամ Մակինյանն անդրադարձել է վարչապետի օգնականի` Ռուբեն Հայրապետյանի գործին միջամտելու դեպքին, ասելով` եթե այն կոծկեն, կտրուկ քայլեր կձեռնարկի։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ պաշտպանյալի գործով վարչապետի օգնականի դեպքով Ռուսաստանի իրավապահներին կդիմի, եթե այստեղ գործին ընթացք չտրվի։ Մակինյանն իր որոշման մասին հայտնել է` Facebook-ի իր էջում գրառում անելով։

«Ցավում եմ, որ մեր երկրի խայտառակությունը՝ Փաշինյան-Վարդապետյան հանցավոր խմբակի գործունեությունը, ստիպված եմ լինելու քննության առարկա դարձնել այլ երկրի իրավապահ մարմիններում»,–գրել է նա։

Մակինյանը հայտնել է` սպասելու է մինչև նախանշված ժամկետներն անցնեն, որից հետո դեպքի գործի կոծկման փորձի դեպքում՝ որպես նաև ՌԴ քաղաքացու շահերի դեմ ուղղված հանցագործություն, այդ մասին համապատասխան ապացույցները ներկայացնելով՝ դիմելու է ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն։

Փաստաբանն առաջարկել է մեկ անգամ ևս մտածել այս այս դեպքը կոծկելուց առաջ։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ այս դեպքի առնչությամբ հաղորդում է ուղարկել դատախազություն։

Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ կապված աղմկահարույց դեպքը

Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

«Փաշինյանի օգնականի արածը կբացահայտեք, կամ դրանով կզբաղվեմ ես». Մակինյանին ԱԱԾ էին կանչել

Ըստ թեմայի

«Շուշին նվիրել են, չեն հանձնել». Ռուբեն Հայրապետյանը վստահ է` Օհանյանի վրա «շառ են անում»
Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հորը Քննչական կոմիտե են կանչել. փաստաբան
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
թեգերը:
Քրեական գործ, օգնական, Նիկոլ Փաշինյան, Ռուբեն Հայրապետյան, Ամրամ Մակինյան

Գլխավոր թեմաներ