06:47 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47210

Վարչապետի հայտարարության համաձայն՝ 2020թ․-ի հուլիսին Су-30ՍՄ-ները փորձարկել են «օդ-ցամաք» հրթիռները, բայց հետագայում դրանք «անհետացել» են։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սու-30ՍՄ կործանիչների հրթիռների բացակայության մասին հակասում է իր իսկ հայտարարություններին, որոնք նա արվել էր 2020թ․-ի հուլիսին։

Երեկ, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սպառազինության թեմային, վարչապետն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների։

«Մեզ ասում են` ինչի՞ համար եք գնել ինքնաթիռները։ Այո, մենք ինքնաթիռները գնել ենք, դրանք մայիսին տեղ են հասել(2020թ․-ի), և մենք չենք հասցրել պատերազմից առաջ գնել դրանց հրթիռները»,-ասել է Փաշինյանը։

Սակայն 2020թ․-ի հուլիսին Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ  բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով և անգամ տեսանյութ էր հրապարակել։

«Մեր «Սու-30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռները «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,-գրել է Փաշինյանը։

Համապատասխան գրառումը հիմա էլ կա վարչապետի Facebook-ի էջում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրին, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Հայաստանի իշխանություններն այդ հայտարարությունը չէին հաստատել։

Մեր կողմից նշենք, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները (հրթիռների բացակայության մասին) կարող են վերաբերել միայն որոշակի՝ «օդ-օդ» դասի հրթիռներին։ Սակայն վարչապետն ինքը ելույթի ընթացքում որևէ պարզաբանում չի տվել։

Ըստ թեմայի

Ինքնուրույնության առկայծումներ. ի՞նչ է իրականում կատարվում Փաշինյանի և դատավորների միջև
«Քեզ այլևս ոչ ոք չի հավատում». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Ինչու է Փաշինյանը գնում արտահերթ ընտրությունների. քաղտեխնոլոգը` ստեղծված իրավիճակի մասին
թեգերը:
հրթիռ, Արցախյան պատերազմ, Հայաստան, Սու-30ՍՄ կործանիչ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ