00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԳՇ պետի քանի՞ պաշտոն կա. Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

© Photo : official site of the MoD of RAНачальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021). - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Բաժանորդագրվել
Օնիկ Գասպարյանի փաստաբանը հայտնեց, որ պաշտպանության նախարարն էլ իր հերթին շահադիտական դրդումներով անգործություն է դրսևորել, ինչի առնչությամբ ևս դատախազություն հաղորդում կներկայացվի։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն։ Sputnik Արմենիայի հետ զրուցում տեղեկությունը հայտնեց Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` ասելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Սակայն օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այսինքն` դատարանը պահանջել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Председатель военно-промышленного комитета Министерства высоких технологий РА Артак Давтян принял руководителей компаний, производящих армянские беспилотные летательные аппараты (БПЛА). - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
ԳՇ պետ նշանակված Արտակ Դավթյանն ուղերձ է հղել

«Դատախազություն հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ինչպես վարչապետի գրառման առնչությամբ, այնպես էլ վիճարկելու ենք պաշտպանության նախարարի անգործությունը։ Հարցն այն է, որ նախարարը շահադիտական դրդումներով անգործություն է դրսևորել և փաստացի թույլ չի տվել Գասպարյանին իր լիազորությունները ստանձնի»,–ասաց Հովհաննիսյանը։ 

Նա հայտնեց նաև, որ վարչական դատարանում էլ հայցը համապատասխան շտկումներով ու լրամշակումներով են ներկայացնելու` մինչև կհասկանան, թե ինչքա՞ն են  արհամարհելու իրավապահ մարմիններին։

Հարցին, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստացվել, արդյո՞ք օրենքի բաց կա` փաստաբանը հայտնեց, որ որևէ բաց էլ չկա, այլ անհարգալից վերաբերմունք կա գործադիրի կողմից իրավապահ մարմինների նկատմամբ։

«Իրավունքի գերակայության վրա թքած ունենալու նուրբ արվեստ կա գործադիրի կողմից այս դեպքում, քանի որ կա դատական ակտ, որը ենթակա է կատարման և ճանաչման։ Դատական ակտն ասում է` Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատված չէ, բայց վարչապետը շրջանցում է այդ որոշումն ու ասում, թե ԳՇ նոր պետ է նշանակվել։ Ամեն ինչ շատ հստակ է»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ասում են իրավական կազուս չկա այս դեպքում, սակայն կազուսն իրականում այն հարցի առնչությամբ կա, թե քանի՞ ԳՇ պետի պաշտոն կա Հայաստանում։

Ինչ վերաբերում է լուրերին, թե Օնիկ Գասպարյանն այս օրերին շարունակում է աշխատանքի գնալ` փաստաբանը նշեց, որ առնվազն նախորդ հինգշաբթի և ուրբաթ նա գնացել է աշխատանքի, իսկ այսօրվա մասին դեռ տեղեկություն չունի։

Հովհաննիսյանը նշեց, որ Օնիկ Գասպարյանն առաջին իսկ օրից հայտարարել է, որ իրավական ճանապարհով է առաջ գնալու, ինչը չի նշանակում, որ գնալու են և աշխատասենյակի մուտքը փակեն, որ նոր մարդ ներս չմտնի։ Սակայն, մյուս կողմից, իրավական ճանապարհին քրեական հանցագործության են հանդիպել հիմա։ 

ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին ներկայացրեցի ԶՈՒ հրամկազմին - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
«Այդ իրադարձություններն իմ մեջ որևէ հետք չեն թողել». Փաշինյանը ներկայացրեց Դավթյանին

Փաստաբանը վստահեցնում է` իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատված չի կարող համարվել, քանի որ առհասարակ չկա նման իրավունք Գասպարյանին աշխատանքից ազատելու։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ:

Լրահոս
0