09:26 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
476 0 0

Հայաստանում ժողովրդագրական լուրջ մարտահրավերներ կան, և այս ծրագիրը միտված է դրանց լուծմանը։ Ծրագրի շրջանակում մինչ օրս արդեն 62 երեխա է ծնվել: Այս տարի 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ծնելիության խթանման ծրագրերից մեկը` արհեստական բեղմնավորումը, պետպատվերով, այսինքն` անվճար կդառնա մի քանի խումբ մարդկանց համար։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը։

«Պետական պատվերով արհեստական սերմնավորում և բեղմնավորում կարող են անել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողները, զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները և ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 և ավելի միավոր գնահատված», – ասաց Փաշայանը։

Նրա խոսքով` Հայաստանում ժողովրդագրական լուրջ մարտահրավերներ կան, և այս ծրագիրը միտված է դրանց լուծմանը։

«Մեր երկրում վերարտադրության գործակիցն այսօր 1.6 է, իսկ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ ցուցանիշը լինի առնվազն 2.1։ Իսկ անպտղության խնդրին բախվում են կանանց 14.9, տղամարդկանց` 9.5%-ը», – ասաց նա։

2020-ին այս ծրագրի շրջանակում իրականցվել էր 49 սաղմիկների տեղադրում, իսկ 2021-ին արդեն 44 տեղադրում է իրականացվել: Այս տարի 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի: Ծրագրի շրջանակում մինչ օրս արդեն 62 երեխա է ծնվել:

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը

Նշենք, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանն աճող բնակչություն ունեցող երկիր չէ։ ՀՀ–ում 21-րդ դարի կեսին 2,8 մլն մարդ կապրի` ներկայիս 2,9 մլն փոխարեն։

Ըստ թեմայի

Երեխա բեղմնավորելու ամենահարմար ժամանակը Ամանորն է. ինչո՞ւ
Արցախում կրկին կգործի արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
թեգերը:
արհեստական բեղմնավորում, ծնող, Զոհ, զինծառայող, Արցախյան պատերազմ, երեխա, ծնելիություն, դեմոգրաֆիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ