09:40 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Փաստաթղթով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял делегацию во главе с министром обороны Республики Ирак Джумаа Инадом Саадуном Хаттабом (25 марта 2021). Еревaн
Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարները

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял делегацию во главе с министром обороны Республики Ирак Джумаа Инадом Саадуном Хаттабом (25 марта 2021). Еревaн
Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարները

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял делегацию во главе с министром обороны Республики Ирак Джумаа Инадом Саадуном Хаттабом (25 марта 2021). Еревaн
Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբ

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

«Վաղարշակ Հարությունյանն ու Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Իրաքի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ: Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել ՀՀ պաշտպանության նախարարության և Իրաքի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял делегацию во главе с министром обороны Республики Ирак Джумаа Инадом Саадуном Хаттабом (25 марта 2021). Еревaн
Վաղարշակ Հարությունյանն ու Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են փաստաթուղթը

Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

թեգերը:
Վաղարշակ Հարությունյան, Իրաք, Հայաստան

Գլխավոր թեմաներ