00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր

© Photo : official site of the MFA of RAВстреча министра иностранных дел Армении Ара Айвазяна с министром обороны Ирака Джумаа Инад Саадун Хаттаби (25 марта 2021). Еревaн
Встреча министра иностранных дел Армении Ара Айвазяна с министром обороны Ирака Джумаа Инад Саадун Хаттаби (25 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Բաժանորդագրվել
Նախարար Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

© Photo : official site of the MFA of RAԻրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբ
Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբ

«Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում սերտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։

© Photo : official site of the MFA of RAԻրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը
Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը

Այս համատեքստում ընդգծվել է հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։

© Photo : official site of the MFA of RAՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ
Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял делегацию во главе с министром обороны Республики Ирак Джумаа Инадом Саадуном Хаттабом (25 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարարը և փաստաթուղթ ստորագրել Հարությունյանի հետ

Նրանք ստորագրել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ:

Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել ՀՀ պաշտպանության նախարարության և Իրաքի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

Հայաստանի ու Իրաքի քաղաքացիներն իրենց երջանիկ չեն զգում. հարցման արդյունքներ

Լրահոս
0