07:25 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա:

Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը:

Премьер-министр Никол Пашинян принял министра обороны Ирака Джуму Инада Саадуна Хаттаби (25 марта 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանն ընդունել է Իրաքի պաշտպանության նախարարի պատվիրակությանը

Ջումա Ինադ Սաադունի Խատաբն էլ իր հերթին նշել է, որ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:

Премьер-министр Никол Пашинян принял министра обороны Ирака Джуму Инада Саадуна Хаттаби (25 марта 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Ջումա Ինադ Սաադունի Խատաբը

Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը:

Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ այս տարի նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին:

ՀՀ վարչապետն ու Իրաքի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Ջումա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էին ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Ըստ թեմայի

Իմ հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում. Փաշինյանը մեկնաբանեց ՍՈւ-30-ների թնջուկը
«Էս մարդն առանց ստելու չի կարողանում». նախկին փոխնախարարն արձագանքել է Փաշինյանի ասածին
Ուշացա՞ծ որոշում. Փաշինյանն ազատել է Արծվիկ Մինասյանին ու նրան փոխարինել Վահան Քերոբյանով
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իրաք, Հայաստան

Գլխավոր թեմաներ