17:59 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի խոսքով՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ ստորագրած հուշագիրը կարևոր փուլ կդառնա բուհի զարգացման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին։ Ստորագրման արարողությունը կայացավ բուհի շենքում։ Փաստաթղթի համաձայն՝ համալսարանում կրկին կիրականացվի «Երկաթուղու կառուցում, ճանապարհ և ճանապարհային տնտեսություն» կրթական նախագիծը։ Նախագիծը մասնագետներ է պատրաստելու ՀԿԵ-ի համար։

Церемония подписания меморандума о сотрудничестве между Национальном университете архитектуры и строительства Армении и Южно-Кавказская железная дорога (26 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Հուշագրի ստորագրման արարողություն

Նախատեսվում է նաև գիտահետազոտական ծրագրեր ու կադրերի վերապատրաստման աշխատանքներ իրականացնել։

Արարողությանը ներկա էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և այլ պաշտոնատար այրեր։ Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ համագործակցությունը համալսարանի գործունեության մեջ կարևոր փուլ կդառնա։

Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин прибывает в Национальный университет архитектуры и строительства Армении (26 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում

Մելնիկովն իր հերթին հայտարարեց, որ ընկերությունում այսօր արդեն աշխատում են բուհի շրջանավարտներ, որոնցից շատերը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում և իրենց դրսևորել են որպես գրագետ ու առաջնակարգ մասնագետներ։

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը հայտարարեց, որ ռուսական կապիտալով ընկերությունները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն, կարևոր ներդրում են ունենում Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացման և երկկողմ հարաբերությունների մեջ։

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու

Գլխավոր թեմաներ