01:03 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
174 0 0

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների «արդարացումները» հայ առաքելական եկեղեցու հերթական կառույցի ավերման վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ադրբեջանական կողմը հաստատեց Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերման միտումնավոր և ծրագրված բնույթը, և այն, որ դա իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ու արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների «արդարացումները» հայ առաքելական եկեղեցու հերթական կառույցի ավերման վերաբերյալ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մարտի 25-ին, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին BBC-ի բացահայտող տեսանյութին, հայտարարել էր, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ի ռեպորտաժի հեռարձակումից մի քանի ժամ անց Twitter- ում գրել էր. «Հայաստանը, ադրբեջանցի ժողովրդի ժառանգության և սեփականության հանդեպ թույլ տված անասելի վանդալիզմից հետո Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»։

«Ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումը մտահոգիչ և դատապարտելի են: Հատկանշական է, որ միաժամանակ ադրբեջանական կողմը քար լռություն է պահպանում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) եկեղեցու ավերման մեղադրանքների և փաստերի վերաբերյալ՝ հավանաբար չգտնելով այս հերթական բարբարոսության «արդարացման» որևէ, անգամ՝ մտացածին հիմնավորում»,- ասել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳ նախարարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է անհապաղ միջամտեն հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար:

Ադրբեջանը շարունակում է պատերազմել Արցախի մշակութային ժառանգության դեմ. Դավիթ Բաբայան

Հիշեցնենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

թեգերը:
Վահագն Գևորգյան (Աբովյանի քաղաքապետ), Աննա Նաղդալյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ