03:26 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74

300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62230

Դատարանի կայացրած որոշումը կարդաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

«ՀՀ ՔՕ–ի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,–հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Նա հավելեց` Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դիլանյանը նշեց նաև, որ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով:

Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հավելենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։

Վարդևանյան. ՄԻԵԴ ներկայացվելիք հիմնավորումներն առնչվելու են 300.1 հոդվածի խոցելի կողմերին

Ըստ թեմայի

Ստիպված կլինեն գործ հարուցել. դատարանն անհիմն է որակել Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը
Վենետիկի հանձնաժողովը մինչև ապրիլի 20-ը պետք է ՀՀ ընտրական օրենսգրքի շուրջ կարծիք ուղարկի
«Այս գործով տպավորության կարիք այլևս չկա». ՍԴ–ում բուռն քննարկվում է Քոչարյանի դիմումը
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Սահմանադրություն, Դատարան, որոշում

Գլխավոր թեմաներ