14:22 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Անհետ կորածների հարազատները տրամադրել տեղեկություններ և նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպումների ընթացքում նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նշել են, որ համագործակցում են համապատասխան պետական կառույցների, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: Անհետ կորածների հարազատները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, նաև տրամադրել տեղեկություններ և նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախագահի աշխատակազմը շարունակելու է անհետ կորածների հարազատների հետ հանդիպումները:

Անհետ կորածի ծնողից որդուն հետ բերելու խոստմամբ խոշոր չափի գումար է հափշտակել. տեսանյութ

Ի դեպ, նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ:

Սարգսյանը նշել էր, որ անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերն իր ուշադրության կենտրոնում են, և իր լիազորությունների սահմաններում շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը՝ համագործակցելով նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ:

ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ. ներկա է եղել նաև Թաթոյանը

թեգերը:
անհետ կորած, Հայաստան

Գլխավոր թեմաներ