07:06 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
318 0 0

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ իր շահերից ելնելով և կատարելով մեր հանդեպ իր ռազմավարական պարտականությունները, Ռուսատանը միակ երկիրն է, որը մեզ օգտակար է լինում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ռուսաստանն իր պարտականությունը կատարում էր, և հայկական կողմն էր, որ երկիրն այս վիճակի մեջ գցեց։ Վեց հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններին։

«Չասեմ, թե Փաշինյանն ինչ հարվածներ տվեց հայ–ռուսական հարաբերություններին։ Սակայն շատերը հիասթափություն ապրեցին, քանի որ իրենց թվում էր` Ռուսաստանը շատ ավելի շուտ պետք է կանգնեցներ պատերազմը։ Իմ տեղեկություններով` գրեթե ամեն օր, երբ Նիկոլ Փաշինյանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ, վերջինս հարցրել է` ինչ է, դեռ ուզո՞ւմ եք շարունակել պատերազմը։ Այսինքն` Պուտինը միշտ առաջարկել է անուղղակի ձևով իր միջամտությունը` պատերազմը կանգնեցնելու, սակայն մերոնք չեն ուզել կանգնեցնել»,–ասաց Մանուկյանը։

Բացի այդ, ըստ Մանուկյանի, Ռուսաստանը հայտարարել էր, որ եթե պատերազմը ՀՀ սահմաններին հասնի, կմիջամտի։ Այս ամենին պետք է գումարել այն փաստը, որ ՌԴ–ն անսպառ քանակությամբ զենք–զինամթերք է մատակարարել Հայաստանին։

Հիմա էլ, նրա խոսքով, այն վիճակն է, որ մեզ պաշտպանում է ոչ թե մեր, այլ ռուսական բանակը։ Մանուկյանը կարծում է, որ Ռուսաստանին ձեռնտու չէր, որ ԼՂ որոշ տարածքներ Ադրբեջանին անցնեն, սակայն, մյուս կողմից, ՌԴ–ի համար դրականն այն է, որ կարողացավ իր զորքը տրամադրել իրավաբանական տեսակետից Ադրբեջանի տարածքում։

Այսինքն` իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացրեց և ՌԴ–ին ձեռնտու է, որ Արցախը չմտնի Ադրբեջանի կազմում։

«Իր շահերից ելնելով և կատարելով մեր հանդեպ իր ռազմավարական պարտականությունները` Ռուսաստանը միակ երկիրն է, որը մեզ օգտակար է լինում։ Զարմանում եմ, որ ասում են` եկեք ռուսական բազան հանենք այստեղից։ Կարող ես սիրել կամ չսիրել ռուսներին, սակայն տարածաշրջանում ուժեղ խաղեր են սկսվում»,–ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը
Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»
Ի՞նչ պետք է անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. Վազգեն Մանուկյանի տեսակետը
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Հայաստան, Ռուսաստան, Վազգեն Մանուկյան

Գլխավոր թեմաներ