17:17 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
242 0 0

Նոր ձևավորվող կառույցում անդամագրվողների մեծ հոսք կա, այդ թվում՝ ԵԿՄ-ից, որն այժմ ղեկավարում է Սասուն Միքայելյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որոշել է նոր ԵԿՄ հիմել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Արցախի հերոս, այս իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկված և անցած տարի մահկանացուն կնքած ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը, որոշել է մի խումբ համախոհների, ազատամարտիկների հետ նոր ԵԿՄ ստեղծել»,- գրում է թերթը։

Արդեն հայտնի է նաև ստեղծվող ՀԿ-ի անունը՝ «Հինգերորդ բրիգադ»։ Բանն այն է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Մանվել Գրիգորյանը ղեկավարում էր Հինգերորդ բրիգադը:

Թերթի տեղեկություններով` նոր ձևավորվող կառույցում անդամագրվողների մեծ հոսք կա, այդ թվում՝ ԵԿՄ-ից, որն այժմ ղեկավարում է Սասուն Միքայելյանը:

Թերթը գրում է, որ Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ-ականներին հորդորել է դուրս չգալ, կուռ պահել կառույցը:

Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազին

թեգերը:
Մանվել Գրիգորյան, Նազիկ Ամիրյան, Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ