09:09 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
149 0 0

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նշեց, որ ապրիլի 24–ին ընդառաջ նախարարւոթյունն աշխատանքներ է տանում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգևորել նման ցեղասպան նպատակ ունեցողներին»,–ասաց ԱԳ նախարարը։

Նրա խոսքով` այս տարի ապրիլի 24-ը կունենա հավելյալ խորհուրդ, և այդ օրն իրենց զորակցությունը հայ ժողովրդին և Հայաստանին կհայտնեն տարբեր երկրներ և անհատներ։ Այվազյանը նշեց` այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։

ԱԳ նախարարը հավելեց նաև, որ յուրաքանչյուր ապրիլի 24 ոչ միայն մեր նահատակների ոգեկոչման օրն է, այլ նաև միջազգային ասպարեզում ցեղասպանությւոնների դատապարտման և կանխարգելման միջազգային օր։

ՀՀ–ն թշնամիներ չի փնտրում տարածաշրջանում. Այվազյանը` թուրքական սպառնալիքի մասին

Ըստ թեմայի

«Մենք կարողացանք ոչ միայն սևերես չլինել...». Փաշինյանը` ապրիլի 24-ի միջոցառումների մասին
Այլևս ցեղասպանություն թույլ չենք տա․ ՀՀԿ գրասենյակը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առնչությամբ
Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ․ Հայաստանում վրդովված են Թուրքիայի մասին ԱԽ քարտուղարի խոսքերից
թեգերը:
Ծիծեռնակաբերդ, Արա Այվազյան, Հայոց ցեղասպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ