14:09 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Մարտի 1-ի գործով դատական նիստն ընդմիջվեց՝ պարզելու, թե ինչու է բացակայում Սեյրան Օհանյանի պաշտպանը:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հետաձգել դատական նիստը մինչև որ դատախազությունը կկարողանա միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ:

Դատախազի միջնորդությունը դատական նիստում ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

«Դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէր: Խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի՝ 2021թ-ի ապրիլի 6-ին»,- ասաց դատավորը:

Բայց, քանի որ դատական նիստից անհայտ պատճառով բացակա էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատարանը նախ ընդմիջում հայտարարեց դատավարության մասնակցի բացակայության պատճառը պարզելու համար:

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ՝ մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշունը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին որոշում էր կայացրել, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել էր Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող:

Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: 42 էջանոց տեքստն արդեն հրապարակվել է ՀՀ ՍԴ պաշտոնական կայքում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել նրա հանդեպ քրեական հետապնդումը

Քոչարյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել իրեն առաջադրված մեղադրանքների օրինականությունը:

Իսկ արդեն ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և դատարանից պահանջեցին դադարեցնել նրա քրեական հետապնդումը:

2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Քոչարյանը գործը համարում է շինծու և պնդում է, որ դրանով իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Գործում ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:

Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել նրա հանդեպ քրեական հետապնդումը
Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան
Քոչարյանը 537 օր ապօրինի զրկված է եղել ազատությունից. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը
թեգերը:
պաշտպան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Սահմանադրական դատարան, ՀՀ դատախազություն

Գլխավոր թեմաներ