19:22 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (280)
149 0 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն, ըստ փաստաբանի, հետաձգվում է միայն նրա համար, որ դատախազներին հնարավորություն տրվի մեղադրանքները փոխելու:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով դատական այսօրվա նիստի գրեթե ողջ ընթացքում ամբաստանյալների պաշտպանները դատարանից պահանջում էին դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ ՍԴ-ի որոշման հիմքով:

«Դուք պիտի հիմա արդեն քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող է համարել մարտի 26-ին ընդունած որոշմամբ, իսկ երեկ՝ մարտի 29-ի,ն որոշումը հրապարակվել է և օրինական ուժի մեջ մտել:

«Դուք հիմա քննարկում եք, թե նիստը հետաձգենք մինչև մյուս երեքշաբթի օրը, թե չէ՞: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, դուք ուզում եք, որ ես այդ օրինախախտման անունը կոնկրետ ասե՞մ, ուզում եք ասեմ, որ դուք արդեն հանցագործությա՞ն եք մոտենում, հա՞,- ասաց Ալումյանը,- փաստորեն, դուք մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որն ուրբաթ օրվանից այլևս գոյություն չունի: Դու դա լո՞ւրջ եք պատրաստվում անել»:

Ալումյանը նաև կասկած հայտնեց, թե դատավորն արդեն դատախազների հետ սցենար է նախապատրաստել, թե ինչպես է դա անելու: Իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն, ըստ փաստաբանի, հետաձգվում է միայն նրա համար, որ դատախազներին հնարավորություն տրվի մեղադրանքները փոխելու:

Ալումյանի այս մեղադրանքներին միացան նաև Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի փաստաբանները: Իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատավոր Աննա Ադիբեկյանին հիշեցրեց, որ նա էլ իր պես ՀՀ քաղաքացի է, բայց քանի որ նստած է դատավորի աթոռին, ունի նաև լրացուցիչ պարտավորություն՝ պաշտպանելու իր իրավունքները:

Ինչպես արդեն հայտնել ենք` գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր դատական նիստին չէր ներկայացել և գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ առաջարկելով հետաձգել դատական նիստը մինչև ապրիլի 6-ը, որպեսզի դատախազությունը հասցնի ՍԴ որոշման վերաբերյալ ծավալուն միջնորդություն պատրաստել ու ներկայացնել դատարան:

Չնայած պշտպանական կողմի սուր քննադատությանն ու հակազդեցությանը, դատարանն, այնուամենայնիվ, ձեռնպահ մնաց առանց դատախազության միջնորդությունն ստանալու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնելուց: Դատական հաջորդ նիստը, որին ենթադրաբար կներկայացվի նաև խոստացված ծավալուն միջնորդությունը, նշանակվեց 2 օր հետո՝ ապրիլի 2-ի ժամը 13:00-ին:

Ռոբերտ Քոչարյանին վերագրված հոդվածը ուժը կորցրեց. ՍԴ-ն հրապարակել է որոշում

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ՝ մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշունը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին որոշում էր կայացրել, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել էր Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող:

Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: 42 էջանոց տեքստն այսօր արդեն հրապարակվել է ՀՀ ՍԴ պաշտոնական կայքում:

Քոչարյանը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ խնդրելով պարզել իրեն առաջադրված մեղադրանքների օրինականությունը:
Իսկ արդեն ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և դատարանից պահանջեցին դադարեցնել նրա քրեական հետապնդումը:

2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Քոչարյանը գործը համարում է շինծու և պնդում է, որ դրանով իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Գործում ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:

300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (280)

Ըստ թեմայի

Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան
Այս գործի ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը. Վարդևանյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է. փաստաբան
թեգերը:
Քրեական գործ, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Ալումյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն

Գլխավոր թեմաներ