07:13 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Տեղեկությունը հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մարտի 3–ին ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը:

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին և ոչ միայն նրան. տեսանյութ
«Իմ՝ նման ձևով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր». Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան. «Ո՛չ աջ ենք, ո՛չ ձախ ենք, ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ ենք»
թեգերը:
Օրենք, Նախարար, Նախագահ, Ռուստամ Բադասյան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ