19:19 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
135 0 0

Արմեն Սարգսյանն ասում է` մարդիկ, որոնք հպարտ էին, որ հայ են, իրենց մասնակից էին զգում հայաստանյան խնդիրներին, հիմա ավելի սառն են, խուսափող, զգուշավոր:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ արտագաղթը Հայաստանում ճգնաժամային չափեր կարող է ստանալ:

«Ունենք նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, որը շատ խորն է: Մենք այդ խորությունը զգում ենք հազարավոր մարդկանց անտարբերության մեջ, անտարբերություն նաև քաղաքական գործընթացների նկատմամբ: Եթե 2018 թվականին փողոցում կարող էինք տեսնել 100, 200-300 հազար քաղաքացիների, մասնավորապես երիտասարդների, ապա այսօր ցավով լսում եմ, որ հազարավոր մարդիկ մտածում են տոմս գնել, տեղափոխվել Ռուսաստան կամ ստանալ ԱՄՆ վիզա», – ասել է նախագահը։

Նրա խոսքով` մարդիկ, որոնք հպարտ էին, որ հայ են, իրենց մասնակից էին զգում հայաստանյան խնդիրներին, այսօր ավելի սառն են, խուսափող, զգուշավոր:

«Եթե 6-7 ամիս առաջ մենք Եղեռնը վերապրած, արցախյան առաջին պատերազմում հաղթանակած ժողովուրդ էինք, ապա արցախյան երկրորդ պատերազմից հետո շատերը նույն հարցն էին տալիս՝ ո՞վ ենք մենք: Եվ արտագաղթ կոչված խնդրի երկրորդ մասը Սփյուռքի ներսում արտագաղթն է: Այսինքն` մարդիկ, որոնք հպարտ էին, որ հայ են, իրենց մասնակից էին զգում հայաստանյան խնդիրներին, այսօր ավելի սառն են, խուսափող, զգուշավոր: Սա իր մեջ խոր վտանգներ է պարունակում»,– ասել է նախագահը։

Նրա կարծիքով` մենք կարիք ունենք հստակ կարգապահության՝ և՛ պետական ծառայության մեջ, և՛ գործարարների, և՛ բոլոր տեսակի ծառայությունների մեջ, և՛ գիտակցության, որ կարգապահությունից շատ բան է կախված:

«Ցավոք սրտի, նույնիսկ պետական ծառայության ոլորտում այդ կարգապահությունը չենք տեսնում: Պետությունն ունի բազմաթիվ պարտականություններ: Դրանք նաև սոցիալական են: Պարտականություններ ունեն նաև մարդիկ, քաղաքացիները՝ պետության, կառավարության նկատմամբ, որպեսզի նա ապահովի և՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու սահմանները, և՛ անվտանգությունն ընդհանրապես», – ասել է նա։

Նա ասում է, որ այսօր Հայաստանը, գտնվելով դժվարագույն պայմաններում, ամենագրավիչ երկիրը չէ աշխարհում, որտեղ ներդրումներ կարող են գալ: Այստեղ ներդրումներ անելն արդեն իսկ շատ խնդրահարույց է շատերի համար, իսկ պատերազմից հետո՝ առավել ևս:

«Հետևաբար մեզնից յուրաքանչյուրիցս պահանջվելու են և՛ նոր մոտեցումներ, և՛ լուծումներ, որոնք սովորական չեն, և՛, իհարկե, կարգապահ, ամենօրյա ծանր աշխատանք, որպեսզի Հայաստանը կրկին դարձնենք գրավիչ ներդրողների համար: Սա այն դեպքն է, որ և՛ կառավարությունը, և՛ հանրությունը, և՛ Ազգային ժողովը պետք է գտնեն ոչ ստանդարտ լուծումներ՝ սկսած հարկային լուծումներից, որոնք կքաջալերեն ներդրումը: Այն, որ հնարավոր է դա անել, վստահ եմ՝ իմ անձնական փորձից ելնելով», – ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահի խոսքով` կան երկրներ ու ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն այդ ներդրումներն անել Հայաստանում: Երկիրը պետք է ամեն ինչ անի, որ ներդրողը զգա, որ ճիշտ երկիր է եկել:

Ըստ թեմայի

«Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված». նախագահը խոսել է իր մասին միֆերից
Ո՞րն է Հայաստանի գլխավոր առավելությունը. Արմեն Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետը
Պետք է հատուկ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ. Արմեն Սարգսյան
թեգերը:
արտագաղթ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ