17:57 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14401

Նշվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Վարչական դատարանի կողմից այսօր՝ մարտի 30-ին, վարույթ է ընդունվել Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցն (սա ներկայացված երկրորդ հայցադիմումն է) ընդդեմ պաշտպանության նախարարի և ԶՈւ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական թիմը։

Նշվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։

Ներկայացված երկրորդ հայցադիմումով Տիրան Խարչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը թողնվել է կադրերի ռեզերվում։ Բացի դա՝ հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել նաև մարտի 19-ի հրամանը, որով նախարարը ետ է կանչել Խաչատրյանին արձակուրդից և հանձնարարել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին՝ անձնակազմի ցուցակից հանել Տիրան Խաչատրյանին։

Տիրան Խաչատրյանի փաստաբանները Վարչական դատարանին կներկայացնեն նոր փաստաթղթեր

Տիրան Խաչատրյանն ավելի վաղ դիմել էր ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Այն դատարան է մուտքագրվել մարտի 3-ին ու մակագրվել վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։ 

Ըստ թեմայի

Դատախազությունն Օնիկ Գասպարյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ
Դատախազությունը Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է քրեական ոստիկանություն
Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն
թեգերը:
փաստաբան, Դատարան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Տիրան Խաչատրյան

Գլխավոր թեմաներ