05:36 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Արման Թաթոյանի խոսքով` գերիների հարցում Ադրբեջանը իրարամերժ հայտարարությունն է անում` այդպես էլ չներկայացնելով հայ գերիների իրական թիվը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահ է, որ գերիների հարցով Ադրբեջանն այնքան է ստել, որ խճճվել է իր ասածների մեջ։ Թաթոյանը նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ գերիներին չվերադարձնելը և պատերազմում անհայտ կորածների  որոնման աշխատանքներին խոչընդոտելը տեղավորվում է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ:

«Հրաժարվելով գերիներին վերադարձնել՝ Ադրբեջանը հոգեկան ցավ է պատճառում նրանց հարազատներին և  փորձում է հասարակության մեջ լարվածություն հրահրել: Ադրբեջանի իշխանությունները սա հրաշալի գիտակցում են և չնայած դրան՝ շարունակում են: Բացահայտ չարաշահում են իրավաբանական բոլոր ընթացակարգերը: Գերիներին ահաբեկիչներ են ներկայացնում և այդ  հարցում այնքան են ստել, որ  խճճվել են իրենց  ստի մեջ»,–ասաց Թաթոյանը։

Նա շեշտեց, որ Ադրբեջանը հայտարարում է, թե բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 9-ից հետո են գերի ընկել, ահաբեկիչ են, ովքեր մինչև նոյեմբերի 9–ը՝ գերիներ։ Հետո հայտարարում են, որ բոլոր գերիներին վերադարձրել են, այնուհետև հայտարարում են, թե բոլոր նրանք ովքեր մինչև նոյեմբերի 9-ն են գերեվարվել, նույնպես ահաբեկիչներ են:

«Նրանք այս սկզբունքով են գործել նաև մինչ պատերազմը: Օրինակ՝ «սև ցուցակի» գաղափարը: Նրանք այսպես փորձել են Արցախը մեկուսացնել արտաքին աշխարհից»,- նշեց Թաթոյանը:

Հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն է. Աննա Նաղդալյան

Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը նաև չի հաստատում գերիների թիվը: Հայկական կողմը պնդում է, որ գերիների մեջ նաև կանայք կան, ինչը Ադրբեջանը ևս չի հաստատում:

Ըստ թեմայի

Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են գերիներին վերադարձնելու քայլերը
ՌԴ դեսպանն ասել է՝ կքննարկվի՞ արդյոք հայ գերիների հարցը ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
Գերիների վերադարձ և ԼՂ կարգավիճակի հարց. Այվազյանը խոսեց 2 առաջնահերթության մասին
թեգերը:
ռազմագերի, գերի, Ադրբեջան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ