07:14 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
197 0 0

Նա նշել է, որ մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ.

«Անասելի ցավ եմ ապրում. այլևս մեզ հետ չէ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:

Արկադի Տեր-Թադևոսյանի մահը լոկ զինվորականի, փայլուն հրամանատարի կորուստ չէ: Նա ռազմական գործիչ էր, որն իր հսկայական ավանդն ու ներդրումն է ունեցել մեր բանակի ստեղծման ու կայացման, մեր ռազմական ձեռքբերումների մեջ՝ մինչև կյանքի վերջը ձգտելով օգտակար լինել հայրենիքին»,–ասված է նախագահի ուղերձում:

Նա նշել է, որ մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

«Նրա կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է, օրինակ, թե ինչպես ապրել, ինչպես ծառայել հայրենիքին, ինչպես հավատարիմ մնալ մասնագիտությանն ու սկզբունքներին, ինչպես նվիրվել Արցախին ու պայքարել հանուն Արցախի ազատության, ինչպես չդավաճանել Շուշիին ու Արցախին...»,–ասված է նախագահի ուղերձում։

Արմեն Սարգսյանը ցավակցել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին և կիսել նրանց վիշտը:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 31–ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

թեգերը:
ցավակցություն, Շուշի, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Հայաստան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ