14:39 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Մի քանի զորակոչիկներ ՊՆ կենտրոնական հավաքակայանից հետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հավելելով, որ Հարությունյանը հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին։

«Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Հարությունյանը կարևորել է, որ զորակոչիկները վիճակահանության անաչառությամբ խնդիրներ չեն մատնանշել, դժգոհություններ չեն արտահայտել, ինչը ևս վկայում է հատկապես հետպատերազմյան շրջանում իրականացվող առաջին զորակոչի շրջանակներում այս գործընթացի պատշաճ անցկացվելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար նա հանձնարարել է վերջիններիս ենթարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության:

Ո՞ւմ պետք է դիմեք, եթե բողոքներ ունենաք ձմեռային զորակոչի ընթացքում

 Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՊՆ կենտրոնական հավաքակայանից հետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչի կապակցությամբ տրվել է հանձնարարական՝ տվյալ զորակոչիկների անձնական գործերն ուսումնասիրության նպատակով ուղարկել զինվորական դատախազություն:

Ելնելով իրեն ներկայացված առաջարկությունների, գանգատների ու մտահոգությունների բնույթից՝ դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ ցուցումներ:

Ըստ թեմայի

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
Զոհված զինվորի շիրմաքարը բարեկարգելու պատրվակով գումար է հավաքել ու գրպանել. տեսանյութ
Կոմանդոսը կարողանում էր խուսափել նաև համակարգչային ականից, կամ տղայիս «խանգարող» զինվորը
թեգերը:
զորահավաք, զինվորական դատախազ, դատախազ, նորակոչիկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ