15:47 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
112 0 0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ Արկադի Տեր–Թադևոսյանը պետք է հետմահու պարգևատրվի Հայրենիքի շքանշանով։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել ու միջնորդությամբ դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Մարուքյանն իր առաջարկի մասին գրել է Facebook–ում։

«Վարչապետին առաջարկել եմ Հանրապետության նախագահին դիմել միջնորդությամբ՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգևատրելով նրան Հայրենիքի շքանշանով»,– գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ երեկ` մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։  1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

«Կոմանդոսի կյանքը օրինակ է, թե ինչպես չդավաճանել Շուշիին, Արցախին...». նախագահը ցավակցել է

թեգերը:
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Հայաստան

Գլխավոր թեմաներ