14:39 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Օրեր առաջ Գեղամ Գևորգյանն ասել էր, որ թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձվեր արտադրել։ Նա վստահեցրել էր, որ մինչև Զատիկ գնանկում կլինի։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Երբ կիջնի ձվի գինը Հայաստանում՝ Զատիկից առաջ, թե հետո, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղան Գևորգյանը չի կարող ասել: Նա այդ մասին ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Մենք չենք կարող որևէ կերպ ինտերվենցիա անել: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինն իջեցրեք կամ բարձրացրեք»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն կատարված ուսումնասիրության ընթացքում շփումներ է ունեցել և առևտրային ցանցերի և ձու արտադրողների հետ, որոնց արդյունքում ձվի գինը որոշ չափով նվազել է:

Հիշեցնենք՝ մարտի 30-ին հանձնաժողովը հայտարարեց, որ վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկայի» կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և/կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով:

Մարտի 29-ին Գևորգյանն ասել էր, որ թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձվեր արտադրել։ Նրա խոսքով` մինչև Զատիկ գնանկում կլինի։

թեգերը:
ձու, Գեղամ Գևորգյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ