06:46 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Արտակ Դավթյանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին շնորհակալություն է հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպման հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհետ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հիվանդանոցին և դպրոցին օգնություն են տրամադրել
Բոլոր խաղաղապահները մինչև ապրիլի 5-ը տեղավորված կլինեն Արցախում
Ռուս խաղաղապահները հասցեական մարդասիրական օգնություն են բաժանել Արցախում
թեգերը:
անհետ կորած, գերի, Ռուստամ Մուրադով, Արտակ Դավթյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ