07:11 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
547 0 0

Հովիկ Աղազարյանը պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է, որ Քարվաճառը հայկական չէ։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Քարվաճառն, իհարկե, հայկական է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով օրերս իր իսկ հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը։

Աղազարյանն ապրիլի 30-ին «Փաստինֆոյին» տված հարցազրույցում ասել էր, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել։ «Հայաստանում կա՞ մեկն էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել»,– շեշտել էր նա:

«Հայտնի հարցազրույցում ես Քարվաճառի հարցին անդրադարձել եմ այն օրերին, նաև այսօր տիրող աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում։ Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ նշույլ անգամ գտնել, որը կարող է տանել այն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի՝ հայկական պատկանելության հարցը»,–ասաց Աղազարյանը։

Ի պատասխան լրագրողների ճշգրտմանը, թե հիմա ի՞նչ` Քարվաճառը հայկակա՞ն է ըստ Աղազարյանի, վերջինս նշեց` այո։ Լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու էր ասել, թե «որևէ մեկը դուխ կունենա՞ ասել, որ այն հայկական է», Աղազարյանը չպատասխանեց և հեռացավ։

Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը 168.am–ի հետ զրույցում հայտարարել էր` ինքը դուխ ունի և ասում է` Քարվաճառը մերն է։ Այսօր ԱԺ նիստի ժամանակ էլ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ ԱԺ ամբիոնից հայտարարում է` Քարվաճառը մերն է։ Նա խնդրել էր Աղազարյանին պարզաբանել իր ասածը։

«Հայաստանը Թուրքիայի վիլայեթ են սարքում». Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանականների քայլերի մասին

 

թեգերը:
Քարվաճառ, Հովիկ Աղազարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ