14:31 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39520

Բարձրաստիճան զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել և հարգանքի տուրք մատուցել 2016–ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կարծում է, որ եթե Ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր քաղած չլինենինք, այս պատերազմն այլ ելք կունենար։ Այս մասին նա ասաց Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում։

Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել բարձրաստիճան զինվորականները և հարգանքի տուրք մատուցել 2016–ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների հիշատակին։

2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ:

«Ողբում ու հպարտանում ենք մեր քաջարի տղաներով, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի և՛ Ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իհարկե քառօրյայի դասերը եթե քաղած չլինեինք, այս 44-օրյա հերոսամարտն այլ ելք կունենար ու այլ տևողություն»,- զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Փաշինյանի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին

Մեկնաբանելով իր միտքը` ԳՇ պետը նշեց, որ ավելի վատ սցենարի դեպքում Հայաստանը կարող էր ամբողջությամբ կորցնել Արցախը և ոչ թե 44, այլ 15-20 օրվա ընթացքում:

ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ իր մասին արված հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների հարցին Արտակ Դավթյնաը գերադասեց չպատասխանել՝ ասելով, որ տեղյակ չէ ու նյութերին չի տիրապետում:

Հիշեցնենք՝ Քոչարյանը հայտարարել էր, որ Արտակ Դաթյանի վերաբերյալ հետաքրքիր բացահայտումներ կան: Նրա խոսքով` Դավթյանը թերացել է ու պետք է պատասխանատվության ենթարկվի:

Ըստ թեմայի

Փաշինյան–Պուտին հանդիպման օրը հայտնի է. ՀՀ վարչապետն ինքնամեկուսացել է
ՀՀ սահմաններին ներկա պահին հարաբերական կայունություն է. ԳՇ պետ
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ
թեգերը:
Եռաբլուր պանթեոն, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Արտակ Դավթյան

Գլխավոր թեմաներ