00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ քրեական գործով գլխավոր դատախազը դիմել է ՍԴ

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян в зале суда перед началом заседания по делу "1 марта" (2 марта 2021). Еревaн
Роберт Кочарян в зале суда перед началом заседания по делу 1 марта (2 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
Դատախազը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ապրիլի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը

Դատախազը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանությունը։

Նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի և հատուկի, մասի և ամբողջի հարաբերակցություն։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որևէ հանգամանք (օրինակ՝ տվյալ հանցակազմը նախատեսող նորմն ուժը կորցրել է քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պատճառով), անձի արարքը պետք է որակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։

Բացի այդ, ըստ դատախազության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի (Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները) վերլուծությունը վկայում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն՝ առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող:

Դատախազությունը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ, 5-րդ մասերի (սահմանում են քրգործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները), 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի (սահմանում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները), ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների (սահմանում է արդարացման դատավճիռ կայացնելու դեպքերը) համապատասխանությունը Սահմանադրության մի շարք հոդվածներին։

Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Դատախազությունը խափանեց Քոչարյանի ու մյուսների քրեական հետապնդման դադարեցումը

Մասնավորապես, 61-րդ հոդվածի 1-ին մասին (յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք), 63-րդ հոդվածի 1-ին մասին (յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք), 75-րդ հոդվածին (հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական ընթացակարգեր) և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`հարուցում է քրեական հետապնդում, բողոքարկում է վճիռները և այլն, ինչպես նաև` դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան)։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է. փաստաբան

Հիշեցնենք`2021թ.–ի մարտի 26–ին ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

ՀՀ երկրորդ նախագահն անցնում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով:

Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Юрий Хачатуров на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2021
Քոչարյանի և մյուսների գործով նիստը դռնփակ է անցնում. Խաչատուրովն առողջական խնդիրներ ունի

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հավելենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։

Վարդևանյան. ՄԻԵԴ ներկայացվելիք հիմնավորումներն առնչվելու են 300.1 հոդվածի խոցելի կողմերին

Լրահոս
0