08:01 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29111

Նախատեսվում է, որ ընդմիջումից հետո մեղադրող կողմը կներկայացնի ՍԴ-ի կողմից հակասահմանադրական որակված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ իր միջնորդությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության հերթական նիստում հայտարարեց, որ դատարանին միջնորդություն է ներկայացնում ՍԴ դիմելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց մինչ միջնորդության բանավոր ներկայացումը դատարանին փոխանցել դրա տպագիր տարբերակը, ինչը դատախազը կատարեց:

Պաշտպանական կողմը ևս պահանջեց միջնորդության մեկ օրինակ, ինչին դատախազը պատասխանեց, որ այլ օրինակ չունեն և առաջարկեց դատարանին պատճենել տրամադրված օրինակն ու տրամադրել պաշտպաններին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց ընդհատել դատական նիստը՝ մինչև տեխնիկական խնդիրների իրականացումը և շարունակել, երբ պաշտպանական կողմը կստանա միջնորդության իր օրինակը:

Դատական նիստն այսպիսով ընդմիջվեց անորոշ ժամանակով:

Նախատեսվում է, որ ընդմիջումից հետո մեղադրական կողմը կներկայացնի ՍԴ-ի կողմից հակասահմանադրական որակված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ իր միջնորդությունը:

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Սահմանադրական դատարան:

Դատախազը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանությունը։

Ըստ թեմայի

Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը բացառվում է». Էդմոն Մարուքյան
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), ՀՀ դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ