14:56 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Հայ և ռուս գործընկերների համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել կանխարգելել բանակում կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՌԴ ՊՆ ռադիոացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի մի շարք մասնագետներ մեդալներ են ստացել։

Специалисты войск радиационной, химической и биологической защиты МО России награждены приказом министра обороны Армении (2 апреля 2021). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ռուս զինվորականները պարգևատրվել են մեդալներով

«ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Специалисты войск радиационной, химической и биологической защиты МО России награждены приказом министра обороны Армении (2 апреля 2021). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ռուս զինվորականները պարգևատրվել են մեդալներով

ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները շուրջ մեկ տարի մասնագիտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունում՝ 2020թ. ապրիլի 7-ից սկսած։

Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի առիթով՝ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում:

Ռուս մասնագետները ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական և ՌՔԿՊ ոլորտների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել ռուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ըստ թեմայի

ԱԺ–ն օրակարգ չընդունեց զինվորականներին չօգտագործած արձակուրդի դիմաց վճարելու նախագիծը
Զինվորական դատախազն այցելել է կենտրոնական հավաքակայան
Բարձրաստիճան զինվորականները Եռաբլուր են այցելել. Ապրիլյան պատերազմի 5–րդ տարելիցն է
թեգերը:
կորոնավիրուս, Վաղարշակ Հարությունյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), մեդալ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ