06:27 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Արմեն Սարգսյանն ու ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերություններին օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասին այլ մանրամասներ չի հաղորդվում։

Հավելենք, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում դեսպան Կոպիրկինն անդրադարձել էր հայաստանյան քաղաքական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներին։ Նա նշել էր, որ քաղաքական ուժերի հետ շփումները չեն դադարել և չեն դադարում: «Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի հրաժարվեմ այդ պրակտիկայից։ Դիվանագետի գործառույթներից մեկն էլ դա է` շփման մեջ լինել հյուրընկալող երկրի հասարակության ներկայացուցիչների հետ», – ասել էր դեսպանը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ երկու երկրների շահերին է համապատասխանում այն ամենը, ինչն օգնում է ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները։ Նա խոսել էր նաև հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին։ Ընդգծել էր՝ Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում նախատեսված ընտրական գործընթացները կնպաստեն հասարակության կոնսոլիդացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են երկրի առջև։

Ըստ թեմայի

Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում. Կոպիրկին
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել է նաև հայ գերիների խնդիրը
«Շիրակը մեծ հեռանկարների մարզ է». Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է մարզպետի հետ
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ