06:15 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
282 0 0

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է ուս ուսի կանգնել եղբայրական հայ ժողովրդի կողքին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը 15 միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնելու համար։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայկական «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում, որն արվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-ամյակին ընդառաջ։

Заместитель министра иностранных дел России Андрей Руденко перед началом заседания Совета министров Союзного государства России и Белоруссии (19 ноября 2019). Горки
© Sputnik / Александр Астафьев
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո

Փոխնախարարն ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գծով ակտիվ աշխատանքի արդյունքում պայմաններ են ստեղծվում Հարավային Կովկասում բնականոն կյանքի վերականգնման, «այն փոխվստահության, անվտանգության ու բարգավաճման տարածք դարձնելու համար»։

«Այս ամենը համոզիչ կերպով վկայում է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է ուս ուսի կանգնել եղբայրական հայ ժողովրդի կողքին, միասին աշխատել հանուն ընդհանուր շահերի»,-ասել է նա:

Այս համատեքստում փոխնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբն ու մարդասիրական արձագանքման կենտրոնը անվտանգության ու կայունության երաշխավորներն են։ Նրանք տեղի բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ են լուծում:

«Նովոյե վրեմյա» թերթի դիտարկմանը, թե  Հայաստանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները կորցրել են իրենց բնորոշ վստահությունը, Ռուդենկոն պատասխանել է, որ համաձայն չէ նման գնահատականի հետ:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, որոնք ավանդաբար խարսխված են եղբայրական բարեկամության ու փոխադարձ վստահության վրա, դինամիկ զարգանում են տարբեր մակարդակներում ու վեկտորներում՝ անկախ որևէ արտաքին կամ ներքին կոնյունկտուրայից:

«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում». Լևոն Տեր–Պետրոսյան

Ռուդենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինի պես վստահորեն զբաղեցնում է Հայաստանի տնտեսության մեջ հիմնական օտարերկրյա ներդրողի դիրքերն ու մնում է երկրի առաջատար առևտրային գործընկերներից մեկը՝ ապահովելով հանրապետության ամբողջ արտաքին առևտրաշրջանառության գրեթե մեկ երրորդը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական փոխգործակցությանը` դա էլ է ինտենսիվ զարգանում, ինչի մասին, օրինակ, վկայում են պետությունների ղեկավարների մակարդակով սերտ շփումները։ Այսպես, 2020 թվականին Պուտինն ու Փաշինյանն ավելի քան 60 հեռախոսազրույց են ունեցել։ 2021-ին արդեն յոթ հեռախոսազրույց են ունեցել, իսկ հունվարի 11-ին հանդիպել են։

«Դժվար թե գտնվեն այլ երկրներ, որոնց ղեկավարները նույնքան հաճախ և արդյունավետ են շփվում։ Կառավարությունների ղեկավարներն արդեն անցկացրել են երեք հանդիպում, հինգ անգամ խոսել են հեռախոսով։ Կանոնավոր շփումներ են ունենում կառավարությունների ղեկավարները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, մի շարք այլ գերատեսչությունների ու կառույցների ղեկավարները», — ընդգծել է դիվանագետը:

Անդրադառնալով Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը չի կարող անմասն մնալ Հայաստանի լարված ներքաղաքական իրադրությունից, բայց հանրապետության ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացները որպես ինքնիշխան պետության ներքին գործ է դիտարկում:

Կառավարությունում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը

Ըստ թեմայի

Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին. Լավրով
Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Արցախ մեկնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների հարցը
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Ղարաբաղին վերաբերող փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի. Ռուդենկոն ու դեսպանը համակարծիք են
թեգերը:
Անդրեյ Ռուդենկո, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ